Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը հայտնել է, որ պատրաստ է լսել Պրեմիեր Լիգայի ակումբների առաջարկը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ Լոիկ Ռեմին ամբողջապես ապաքինվել է և կարող է մասնակցել շաբաթ օրը «Սուոնսիի» հետ խաղին:
«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը շաբաթ օրը թիմին կօգնի «Նյուքասլի» հետ խաղում:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը վստահ է, որ Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը բավարար կլինի Գարեթ Բեյլին թիմում պահելու համար:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան հայտնել է, որ ակումբում եղած 10 օրը բավական էր, որպեսզի հասկանար, որ «ՔՊՌ»-ն ի զորու է պահպանել իր տեղը Պրեմիեր Լիգայում:
«Սուոնսիի» 34-ամյա դարպասապահ Ջերարդ Թրեմելը նոր պայմանագիր է ստորագրել ուելսյան ակումբի հետ: Նոր պայմանագրով գերմանացի դարպասապահը «Սուոնսիում» կմնա մինչև 2015թ-ը:
«Լիվերպուլի» 35-ամյա պաշտպան Ջեյմի Կարագերը հայտնել է, որ որոշել է ավարտել կարիերան 2013 թվականի ամռանը:
Հաջորդ ամռանը «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հնարավոր է տեղափոխվի «Ֆիորենտինա»: Տորրեսը, որը Ռաֆայել Բենիտեսի գալուց հետո կարծես թե արթնացել էր, այժմ նորից խաղում է անարտահայտիչ և վերջին 11 խաղերում խփել է ընդամենը 1 գնդակ:
«Չելսիի» ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այն տեղեկությունը, որ իրենք հնարավոր է երկարաձգեն պայմանագիրը Լեմպարդի հետ:
«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլն առաջիկա երկուշաբթի օրը կվերադառնա մարզումներին: