Անգլիական «Էվերթոնն» ու իտալական «Ինտերը» պայքարում են «Մոնպելյեի» կիսապաշտպան Յունես Բելհանդայի համար:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին հորդորում է Յան Մվիլային տեղափոխվել «Լոֆտուս Ռոուդ»: Այս երկու ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում:
«Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտն այսօր ամենայն հավանակությամբ կկնքի երկարամյա պայմանագիր լոնդոնյան ակումբի հետ:
«Չելսիի» գլխավոր մարզչի նախկին օգնական Ռեյ Ուիլկինսը կարծում է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի համար դժվար է լինելու գտնել Ռաֆայել Բեիտեսին փոխարինող:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր թիմին հարկավոր են երկու նոր խաղացողներ Պրեմիեր Լիգայում մնալու համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է արել «Կրիստալ Փելեսին» հարձակվող Վիլֆրիդ Զախային ձեռք բերելու համար:
Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան չի պատժելու «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին սիմուլյանտությունը խոստովանելու համար:
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը վիճել է պաշտպան Յոն Արնե Ռիիսեի հետ:
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն այս ամառ կտեղափոխվի «Լոս Անջելես Գալաքսի»: Ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել ամերիկյան ակումբի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը պաշտպանել է իր թիմակից Ուեյն Ռունիին, ով շաբաթ օրը «Վեստ Հեմի» հետ կայացած խաղում չիրացրեց 11 մետրանոցը: