«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Ստերլինգին գնելու մասին: Գործարքը «քաղաքայինների» համար արժեցել է 49 մլն ֆունտ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ավարտին է հասցրել կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերի և Մորգան Շնայդերլինի տրանսֆերները: «Բավարիայի» և «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները երեք և չորս տարվա պայմանագրեր են ստորագրել, համապատասխանաբար:
«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:
Լեգենդար Մարկո Մատերացին կարծում է, որ ի դեմս Մատեո Դարմիանի, «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Իտալիայի լավագույն եզրային պաշտպանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է իտալական «Տորինոյի» աջ պաշտպան Մատեո Դարմիանին գնելու մասին: Գործարքը գնահատվում է մոտ 13 մլն ֆունտ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի մասին ռուսական «НТВ Футбол» հեռուստաալիքի «Мир Английской Премьер-Лиги» հաղորդաշարի հերթական թողարկումը․
«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է ՊՍՎ-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումին գնելու մասին: Այս տրանսֆերի արժեքը գնահատվում է 14,7 մլն ֆունտ:
«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է ֆրանսիական «Լիլի» և Սենեգալի ազգային հավաքականի կիսապաշտպան Իդրիսա Գեյի տրանսֆերը 9 մլն ֆունտով գնելու մասին:
«Ֆուլհեմի» սեփականատեր Շահիդ Խանը մտածում է իր ակումբը վաճառելու և փոխարենը «Տոտտենհեմը» գնելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը գնելու հարցում: