«Վեստ Հեմ Յունայթեդի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը ակնարկել է, որ Էկվադորի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էներ Վալենսիայի տրանսֆերն ավարտին կհասնի առաջիկա 72 ժամվա ընթացքում:
«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Ֆեյենորդի» հարձակվող Գրացիանո Պելեին գնելու մասին: Իտալացի ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:
«Մանչեսթեր Սիթին» իր կիսապաշտպան Ջեք Ռոդվելին գնահատում է 10.5 մլն ֆունտ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Ուրբաթ օրը «Տոտտենհեմը» քաղաքային իշխանություններից «Ուայթ Հարթ Լեյնի» հարևանությամբ նոր մարզադաշտ կառուցելու թույլտվություն է ստացել:
Ուրբաթ օրը «Յուվենտուսի» կիսապատպան Արտուրո Վիդալի գործակալը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների հետ:
«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալայի տրանսֆերի հարցում:
Ինչպես հայտնի է դառնում Sky Sports պարբերականից, հաջորդ շաբաթ Ռիո Ֆերդինանդը կդառնա «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստ: Նրան կհետևի «Քարդիֆ Սիթիի» պաշտպան Սթիվեն Կոլկերը:
«Նյուքասլ Յունայթեդը» համաձայնեցրել է «Մոնպելյեի» կիսապաշտպան Ռեմի Կաբելյայի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 15 մլն եվրո (12 մլն ֆունտ):
«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաստատել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա»:
«Սանդերլենդն» իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինիին գնելու համար 8 մլն ֆունտ է առաջարկել «Լիվերպուլին»: