«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է Լուի վան Գալի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Հոլանդացի մասնագետի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:
Շինջի Կագավայի գործակալը հայտնել է, որ ճապաոնացի կիսապաշտպանը չի պատրաստվում ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ տրանսֆերային պատուհանն իր թիմի համար կսկսվի նոր պայմանագրերի համար դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիի և պաշտպան Բակարի Սանյայի հետ բանակցություններով:
Կոտ դը Իվուարի հավաքականի հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է «Գալաթասարայից» հեռանալու մասին և այժմ պատրաստ է վերադառնալ «Չելսի»:
«Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալան հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ: Սակայն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերջնական որոշումը կկայացնի աշխարհի 2014թ-ի առաջնությունից հետո:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Միլների համար պայքարում ֆավորիտը համարվում է «Արսենալը»:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, ամռանը «Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ կտա հինգ ագլիացի ֆուտբոլիստների՝ այդ թվում Միկա Ռիչարդսին:
«Տոտտենհեմի» բրազիլիացի կիսապաշտպան Պաուլինյոն հերքել է «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու մասին լուրերը:
Կիսապաշտպաններ Սթիվեն Ջերարդը և Ֆրենկ Լեմպարդը պատրաստ են աշխարհի 2014թ-ի առաջնությունից հետո հեռանալ Անգլիայի ազգային հավաքականից: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ այս ինը տարիների ընթացքում բավական մեծ ճնշում էր զգում իր վրա, և Անգլիայի գավաթը հաղթելն իր համար թեթևություն բերեց: