Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստվում է մերժել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Հալլ Սիթի» ակումբը «Հալլ Թայգըրս» անվանափոխելու առաջարկը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում Ռամիրեսի հեռացման մեջ մեղավոր էր մրցավար Քրիս Ֆոյը:
«Դնեպրի» նախագան Իգոր Կոլոմոյսկիյն ակնարկել է, որ իր ակումբը մոտ է Եվգենի Կոնոպլյանկային «Տոտտենհեմին» վաճառելուն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում խփված գոլերի լավագույն հնգյակը.
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական ֆուտբոլի մասին հեղինակավոր BBC հեռուստաընկերության «2 Good 2 Bad» հումորային ծրագրի փետրվարի 23-ի, մարտի 2-ի և մարտի 16-ի թողարկումները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռուսական «НТВ Футбол» հեռուստաալիքի «Английский акцент» հաղոդաշարի հերթական թողարկումը, որում անդրադարձ է արվում Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրին:
«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնի անունը հայտնի կդառնա միայն վերջին տուրում:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի որդու՝ Կասպեր Շմեյխելի ծառայություններով, ով այժմ հանդես է գալիս «Լեսթեր Սիթիում»:
Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքն ավելի դժվար ստացվեց, քան ինքը պատկերացնում էր:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ջախջախիչ հաշիվը խոսում է իր թիմի բարձր կարգի մասին: