«Արսենալի» վինգեր Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը հայտնել է, որ հավատում է Պրեմիեր Լիգայում իր թիմի հաղթանակին:
Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլում Ուկրաինայի հավաքականի հետ խաղը «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի համար կլինի Անգլիայի հավաքականում 100-րդ հանդիպումը:
«Արսենալի» սկաուտները շարունակում են հետևել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերին:
«Արսենալի» հարձակվող Յայա Սանոգոն կարծում է, որ իրեն պետք է հնարավորություն տան, որպեսզի ապացուցի, թե ինչի է ընդունակ:
«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է 19-ամյա կիսապաշտպան Քերիմ Ֆրայի «Բեշիկթաշ» տեղափոխության մասին :
«Չելսիի» կիսապաշտպաններ Էդեն Ազարը և Օսկարը վնասվածք են ստացել իրենց հավաքականներում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլում Անգլիայի ազգային հավաքականը հյուրընկալեց Մոլդովայի ընտրանուն:
«Ստոկ Սիթիի» երկրպագու Պոլ Մոտրամը Մեծ Բրիտանիայի մարզադաշտերից չորս տարի չի կարող հետևել իր սիրելի թիմի խաղերին:
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր թիմը լավ հնարավորություններ է պահպանում Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնական Սթիվ Ռաունդը վստահ է, որ կիսապաշտպան Մարուան Ֆելայնին շատ օգտակար ձեռքբերում է թիմի համար: