• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն. «Մենք կարող ենք տիտղոս նվաճել»

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն«Արսենալի» վինգեր Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը հայտնել է, որ հավատում է Պրեմիեր Լիգայում իր թիմի հաղթանակին:

Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը «զինագործներին» չվհատեցրեց, և հաջորդ չորս հանդիպումները, որոնցից երկուսը Չեմպիոնների Լիգայի խաղեր էին, նրանք հաղթանակով ավարտեցին:

«Արսենալի» երկրպագուների լավատեսությունն ավելացավ կիսապաշտպան Մեսութ Օզիլին ձեռք բերելուց հետո: Եվ Օքսլեյդ-Չեմբերլենը, ով վնասվածք ունի, խոստովանել է, որ «Էմիրեյթսում» արդեն մտածում են չեմպիոնության մասին:

-Մենք հավակնել ենք չեմպիոնի կոչմանն այն ժամանակից, երբ ես տեղափոխվեցի «Արսենալ»: Կամ այն ժամանակ ուղղակի այդպիսի զգացողություն կար թիմում: Մենք իսկապես կարծում ենք, որ կարող ենք լինել առաջինը:

Այո, վերջին տարիներին մենք հաջողություններ չենք ունեցել: Սակայն անցած մրցաշրջանի վերջում արդյունավետ շատ խաղեր ցուցադրեցինք:

Թիմն ունի ոգի, որն անհնար է գնել: Մենք լավատես ենք, և ունենք այնպիսի թիմ, որի հետ կարող ենք հաջողության հասնել:

Մենք հավատում ենք, որ կարող ենք տիտղոս նվաճել: Ինչպես նաև կարծում ենք, որ կարող ենք ցանկացած տուրում հաղթանակ տանել: Եթե չեք հավատում դրան, նշանակում է, որ «Արսենալը» ձեր տեղը չէ,- Ալեքսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր