«Մանչեսթեր Սիթին» պատրաստակամություն է հայտնել վճարել այն գումարը, որը գրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի պայմանագրում, և հստակեցրել է ֆուտբոլիստի հետ կապված մտադրությունները:
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին, ում ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», խոստովանել է, որ երազում է Իսպանիայում խաղալու մասին:
«Նորվիչը» մերժել է ավստրալիական «Մելբուռն Հարտ» ակումբի առաջարկը հարձակվող Գրանտ Հոլթի վերաբերյալ:
«Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի ծառայություններով:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը հաստատել է, որ բանակցում է Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկի հետ:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակնարկել է, որ մադրիդցիների համար «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը լավ ձեռքբերում կլինի:
«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ հետաքրքրված է «Մադրիդի Ռեալ» տեղափոխությամբ:
«Ստոկը» պաշտոնապես հաստատեց, որ Մարկ Հյուզը նշանակվել է թիմի նոր գլխավոր մարզիչ:
«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը բաց կթողնի Անգլիայի ազգային հավաքականի՝ Բրազիլիայի հետ արտագնա հանդիպումը:
«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ համաձայնվել է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: