Աստոն Վիլլա ֆուտբոլային ակումբը անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնված է Բիրմինգհեմի Վիտտոն քաղաքում: Ակումբը հիմնադրվել է 1874 թ-ին և 1897թ-ից խաղում է իր ներկայիս գլխավոր մարզադաշտում` Վիլլա Պարկում: Աստոն Վիլլան 1888թ-ին եղել է Ֆուտբոլի Լիգայի հիմնադիր անդամների շարքում: Թիմը 1992 թ-ից մինչև հիմա անդամակցում է նաև Պրեմիեր լիգային: Ակումբը երկար ժամանակ տնօրինել է նրա նախկին սեփականատեր և նախագահ Դոգ Էլլիսը, սակայն 2006 թվականից ակումբի լիակատար հսկողության պարտականությունները ստանձնեց Ռենդի Լերները:
Այն համարվում է Անգլիայի հնագույն և առավել հաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկը, որը 7 անգամ հաղթել է Առաջին Դիվիզիոնի Առաջնությունում և յոթ անգամ էլ` Անգլիայի Գավաթում: Վիլլան նվաճել է նաև 1981-82թթ-ի Եվրոպայի գավաթը. ակումբն այն 5 անգլիական ակումբների շարքում է, որոնք հաղթություն են ունեցել այժմ այսպես կոչվող ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: Աստոն Վիլլան ունի չորրորդ ամենաբարձր տիտղոսը, որը երբևէ ձեռք է բերվել անգլիական ակումբների կողմից: Նրանք ուժեղ մրցակցության մեջ են տեղական Բիրմինգհեմ Սիթի ակումբի հետ: Աստոն Վիլլայի և Բիրմինգհեմ Սիթի ակումբի միջև մրցակցային հանդիպումները սկսվել են դեռևս 1879 թ-ից:
Ակումբի ավանդական գույներն են երկնագույն թևերով բորդո շապիկները, սպիտակ շորտերը և երկնագույն գուլպաները: Ակումբի ավանդական նշանն է` ետևի թաթերի վրա կանգնած ոսկեգույն առյուծը բաց կապույտ ֆոնի վրա, իսկ առյուծի տակ գրված է ակումբի կարգախոսը` «Պատրաստված». այս նշանի փոփոխված տարբերակն ընդունվել է 2007 թվականին: