«Կրիստալ Փելեսը» անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբներից է, որը հիմնադրվել է 1905 թվականին` «Կրիստալ Փելեսի» աշխատողների կողմից: Ակումբը գտնվում է Հարավային Լոնդոնում: 1989/1990 մրցաշրջանում «Կրիստալ Փելեսը» դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ որտեղ զիջել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Կրիստալ Փելեսը» հանդիսանում է Պրեմիեր Լիգայի հիմնադիրներից մեկը, սակայն Պրեմիեր Լիգայի հիմնադրման հենց առաջին տարում լքել է Անգլիայի բարձրագույն լիգան:
Դրանից հետո ակումբը ևս 2 անգամ վերադարձել է Պրեմիեր Լիգա և հետո դուրս մնացել: 2012/2013 մրցաշրջանում «Կրիստալ Փելեսը» հաղթանակ տարավ Չեմպիոնշիփի փլեյ օֆֆում և տեղափոխվեց Պրեմիեր Լիգա:
«Կրիստալ Փելեսի» հիմնական մրցակիցը «Բրայթոն և Հոուվ Ալբիոնն» է: Ակումբն իր հարկի տակ հանդիպումներն անցկացնում է «Սելհարսթ Պարկում»` 1924 թվականից ի վեր:
Ակումբի մականունն է «արծիվներ»: Արծիվը նաև ակումբի խորհրդանիշի վրա է գտնվում 1970 թվականից սկսած: