«Սպարտակի» կիսապաշտպան Էյդեն Մակգիդիի տրանսֆերը «Ուիգան» ձախողվեց:
Վերջին րոպեին 26-ամյա ֆուտբոլիստը որոշեց չտեղափոխվել անգլիական ակումբ և մնալ Մոսկվայում: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ըստ շշուկների՝ «Ուիգանին» հաջողվել էր համաձայնեցնել տրանսֆերի արժեքը 5 մլն ֆունտով, սակայն չկարողացավ վերջնականապես համոզել անձամբ խաղացողին: