Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը դառնալու է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական տեղափոխողը: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Հովանավորչական պայմանագիրը կկնքվի այս ամառ, սակայն կողմերն արդեն համաձայնության են եկել:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2013/14 մրցաշրջանից: Դեռևս գաղտնի է պահվում, թե ինչքան գումար կստանա «Մանչեսթեր Յունայթեդն» ավիաընկերությունից:
Նշենք, որ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդին» տեղափոխող ավիաընկերությունը Turkish Airlines-ն է: