ՊՍՎ-ի ֆուտբոլիստ Կոդի Գակպոն և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լյաոն հայտնվել են «Մանչեսթեր Յունայթեդի» կարճ ցուցակում:
Հարձակվող գնելը միշտ եղել է «Յունայթեդի» առաջնահերթություններից մեկը, բայց ի սկզբանե «կարմիր սատանաները», անցյալ ամառ ծախսելով ավելի քան 220 միլիոն ֆունտ, սակայն ճիշտ ֆուտբոլիստի ձեռքբերման համար պատրաստ էին սպասել մինչև մրցաշրջանի ավարտը:
Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ «Յունայթեդը» ստիպված եղավ խզել պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հունվարին խնդրել է իր ակումբին իր համար հարձակվող գնել:
Շատ հարձակվողներ են կապվում «Յունայթեդ» տեղափոխվելու հետ, և ESPN-ը նշում է «սատանաների» կարճ ցուցակում հայտնված երկու անուն՝ 23-ամյա Գակպո և 23-ամյա Լյաո:
Տեն Հագը շարունակում է մնալ իր հայրենակից Գակպոյի մեծ երկրպագուն, ում գնելու մասին մտածում էր անցյալ ամառ։ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը «սատանաների» համար կարժենա 43 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ինչ վերաբերում է Լյաոյին, ապա նա հիմնականում խաղում է եզրային հարձակվողի դիրքում։ Անցած մրցաշրջանում Ռաֆայելը 42 խաղում 14 գոլ խփեց՝ օգնելով «Միլանին» բարձրացնել Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը և գոլ խփեց Պորտուգալիայի հավաքականում Գանայի դեմ խաղում: