FA-ն մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Կրիստալ Փելեսին» փետրվարի 4-ին Պրեմիեր լիգայի հանդիպման ժամանակ իրենց ֆուտբոլիստների ոչ պատշաճ պահվածքի մեջ:
Անցյալ շաբաթ օրը «Յունայթեդի» հաղթանակը «Փելփսի» դեմ «Օլդ Թրաֆորդում» նշանավորվեց երկրորդ խաղակեսի կեսին եզրային գոտում գտնվող բոլոր 20 խաղացողների բախմամբ:
Այս զանգվածային դիմակայության արդյունքում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Կազեմիրոն, ով փորձել է խեղդել Ուիլլ Հյուզին, ստացել է ուղիղ կարմիր քարտ և այժմ 3 խաղյա որակազրկում ունի։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասոցիացիան նշել է, որ երկու ակումբներն էլ մեղադրվում են ոչ պատշաճ պահվածքի մեջ, իսկ առանձին՝ «Յունայթեդը»՝ որ նա չի կարողացել հետ պահել իր խաղացողներին կոպիտ պահվածքից։
Երկու ակումբներն էլ պարտավոր են իրենց բացատրությունները տրամադրել մինչև երկուշաբթի՝ փետրվարի 13-ը: