«Մանչեսթեր Յունայթեդը» գնելու թեկնածուների թվում են Amazon-ը և Meta-ն:
Ինչպես գիտեք, Գլեյզերներին է պատկանում «Յունայթեդը» արդեն 17 տարի, և այս շաբաթ ամերիկյան ընտանիքն առաջին անգամ հայտարարեց «Օլդ Թրաֆորդյան» ակումբը վաճառելու մտադրության մասին:
«Յունայթեդի» վաճառքը կարող է բերել Գլեյզերներին ավելի քան 5 միլիարդ ֆունտ, թեև անգլիական ակումբն այն ժամանակ արժեցել է ընդամենը 790 միլիոն ֆունտ:
«Յունայթեդի» պոտենցիալ գնորդների թվում են ոչ միայն մասնավոր ներդրողները, այլև ամենահարուստ կորպորացիաները, ինչպիսիք են Amazon-ը և Meta-ն, հայտնում է Daily Mail-ը:
Ներդրողները Մերձավոր Արևելքից, մասնավորապես Դուբայից, պատրաստ են լրջորեն մրցակցել Amazon-ի և Meta-ի հետ, որոնց մեծահարուստները երկար ժամանակ մտածում էին հետևել Աբու Դաբիի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի իրենց գործընկերների օրինակին, ովքեր համարվում են Մանչեսթեր Սիթիի, ՊՍԺ-ի և Նյուքասլի սեփականատերերը, համապատասխանաբար։