Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի (PFA) նախագահ Գորդոն Թեյլորը քննադատել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոյին խաղացողների հետ չափազանց խիստ վարվելու համար:
Վերջերս Դի Կանիոն երկու շաբաթվա աշխատավարձի չափով տուգանեց միանգամից յոթ ֆուտբոլիստի, ովքեր միասին բողոք ներկայացրին PFA-ին:
-Նա չի կարող անձամբ լինել օրենքը: Մենք գիտենք, որ խաղացողները մտահոգված են մի քանի հրապարակավ մեկնաբանությունների համար, ինչպես նաև ուրիշ իրավիճակների: Դա վերաբերվում է մի շարք ֆուտբոլիստներին:
Մենք տեղյակ ենք Պաոլո Դի Կանիոյի մեկնաբանությունների մասին: Մենք արդեն ստիպված ենք եղել լուծել դրանք, երբ նա աշխատում էր «Սուինդոնում»: Մեր կանոնները համաձայնեցված են Պրեմիեր Լիգայի և Ֆուտբոլի ասոցացիայի հետ: