Մեծ հավանականությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ դառնալու է Դևիդ Մոյեսը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Այսօր «կարմիր սատանաները» ցնցեցին ողջ ֆուտբոլային աշխարհը՝ պաշտոնապես հայտարարելով, որ արդեն երկու խաղ անց 71-ամյա Ֆերգյուսոնը կավարտի մարզչական կարիերան:
Հայտնում են, որ «Օլդ Թրաֆորդի» ակումբը 48 ժամվա ընթացքում հայտարարելու է նոր մարզչի անունը: Ամենայն հավանականությամբ Սէր Ալեքսին փոխարինելու է Դևիդ Մոյեսը:
50-ամյա Մոյեսի պայմանագիրն «Էվերթոնի» հետ լրանում է հենց ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Նախորդ տարիներին էլ Դևիդի անունը կապում էին «Յունայթեդի» հետ, իսկ վերջին օրերին՝ Սէր Ալեքսի օգնականի: