«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնել է, որ ցանկանում է դառնալ լոնդոնյան ակումբի հիմնական դարպասապահը:
«Չելսին» ներկայացրել է 2014/15 մրցաշրջանի արտագնա խաղերի համար պատրաստված նոր մարզահագուստը, որի վրա այս անգամ գերակշռում է դեղին գույնը:
Կոտ դը Իվուարի հավաքականի հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է «Գալաթասարայից» հեռանալու մասին և այժմ պատրաստ է վերադառնալ «Չելսի»:
«Տոտտենհեմի» բրազիլիացի կիսապաշտպան Պաուլինյոն հերքել է «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու մասին լուրերը:
Կիսապաշտպաններ Սթիվեն Ջերարդը և Ֆրենկ Լեմպարդը պատրաստ են աշխարհի 2014թ-ի առաջնությունից հետո հեռանալ Անգլիայի ազգային հավաքականից: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:
«Արսենալի» հարձակվող Յայա Սանոգոն քննադատել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով մի քանի ամիս առաջ Արսեն Վենգերին անվանել էր «սխալների մասնագետ»:
The Guradian պարբերականին հայտնի է դարձել «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակներից մի քանիսը: Նրանց թվում են «Բավարիայի» վինգեր Ջերդան Շաքիրին և պաշտպաններ Ռայան Բերտրանդը՝ «Չելսիից», Դեյան Լովրենը՝ «Սաութհեմպտոնից»:
«Բարսելոնան» «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզին գնելու համար պատրաստ է «Չելսիին» առաջարկել իր կիսապաշտպան Ալեքս Սոնգին:
«Չելսիի» կիսապաշտպան Մարկո Մարինը հուսով է, «Սևիլյան» ամռանը կգնի իր ամբողջական տրանսֆերային իրավունքները:
«Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՚Օն կարծում է, որ իր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն պահել է հիմարի պես՝ կասկածելով իր իրական տարիքի վրա: