«Էվերթոնի» կիսապաշտպան Ռոս Բարքլին, ով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի խաղի չի մասնակցել, երկուշաբթի օրը կվերադառնա ամբողջական ծրագրով մարզումներին:
«Էվերթոնը» 3-4 ամիս չի կարողանա օգտվել իր պաշտպան Ջոն Սթոնսի ծառայություններից: Անգլիացին կենթարկվի ձախ կոճի վիրահատության:
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ծնկի լուրջ վնասվածք է ստացել և երեք ամիս չի կարողանա օգնել «զինագործներին»:
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի վնասվածքը, պարզվեց լուրջ է և նա մինչև դեկտեմբեր չի կարողանա օգնել իր թիմին:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մինչ այժմ չի կարողացել հասկանալ իր թիմում այդքան շատ վնասվածքների պատճառը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ իր թիմի հարձակվող Դիեգո Կոստան հեռու է իր լավագույն մարզավիճակից և առողջական խնդիրների պատճառով գրեթե չի մարզվում:
«Տոտտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբիում ստացած վնասվածքների պատճառով Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Չելսիի» դեմ խաղին չեն մասնակցի «Արսենալի» կիսապաշտպաններ Միկել Արտետան և Աարոն Ռեմսին:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին աճուկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:
«Արսենալի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշին կոճի վնասվածքից հետո վիրահատության է ենթարկվել:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը դժգոհել է, որ վնասվածքների պատճառով իր տրամադրության տակ մնացել է ընդամենը երկու առողջ կիսապաշտպան: