Հոլանդական «ԱԶ Ալկմարի» հարձակվող Ջոզի Ալտիդորը «Սանդերլենդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը և երկուշաբթի օրը կժամանի Անգլիա, որպեսզի բուժզննում անցնի:
«Ուիգան Ատլետիկը» համաձայնեցրել է «Նորվիչի» հարձակվող Գրանտ Հոլթի տրանսֆերային արժեքը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Հաջորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթին» ավարտին կհասցնի «Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տեղափոխությունը: «Քաղաքայինները» Նեգրեդոյի համար կվճարեն 20 մլն ֆունտ:
«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչն այս ամռանը չի լքի «Բրիտանիա» մարզադաշտը: «Ստոկը» դարպասապահ Ջեկ Բուտլանդին կրկին կուղարկի «Բիրմինգհեմ»:
«Վեստ Հեմի» նախկին հարձակվող Կարլտոն Քոուլն իր տեղափոխության համար բանակցություններ է սկսել «Կրիստալ Փելեսի» հետ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստ է իր թիմի երիտասարդ պաշտպան Անդրե Վիսդոմին վարձավճարով ուղարկել այլ ակումբ խաղային պրակտիկա ստանալու համար:
Բրիտանական թերթերի տվյալներով, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Կորինտեանսի» 24-ամյա կիսապաշտպան Պաուլինյոյի ձեռքբերման մասին:
«Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ցանկանում է ձեռք բերել «Ստոկ Սիթիի» կիսապաշտպան Ուիլսոն Պալասիոսին, ում հետ աշխատել է «Բիրմինգհեմում» և «Ուիգանում»:
«Վեստ Հեմը» համաձայնության է եկել «Էստուդիանտեսի» կոլումբիացի հարձակվող Դուվան Սապատայի տրանսֆերային արժեքի հարցում: Լոնդոնյան ակումբը Սապատային ձեռք բերելու համար կվճարի 6.7 մլն ֆունտ: Daily Mirror