Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Լիվերպուլը» պատրաստվում է մերժել Մոնակոյի ցանկացած հետաքրքրությունը թիմի պաշտպան Դանիել Ագգեռի նկատմամբ:
Այս շաբաթ «Վեսթ Հեմը» պետք է ավարտի «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու գործընթացը: Ֆուտբոլիստի համար «Վեսթ Հեմը» կվճարի 15մլն ֆունտ:
«Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլեն խոստովանել է, որ «Աստոն Վիլլան» այն հինգ ակումբներից է, որոնք առաջարկ են արել Յունես Բելհանդային ձեռք բերելու համար:
«Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդը կարող է լքել ներկայիս ակումբը և տեղափոխվել Պրեմիեր Լիգա:
«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ «Մոնպելիեի» իր նախկին թիմակից Յունես Բելհանդան իր համար նոր ակումբ է փնտրում Պրեմիեր Լիգայում:
«Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն հայտնել է, որ երջանիկ է Պրեմիեր Լիգայում և չի պատրաստվում փոխել իր ներկայիս ակումբը:
«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ Վան Նիստերլոյը Ուեյն Ռունիին խորհուրդ է տալիս փոխել ակումբը:
«Սևիլյայի» աջ կիսապաշտպան Խեսուս Նավասը ցանկություն է հայտնել այս ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի նախկին մարզիչը հայտնել է, որ քենիացին ցանկանում է այս ամռանը տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: