• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալվարո Նեգրեդոն կարող է տեղափոխվել Անգլիա

Ալվարո Նեգրեդո«Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդը կարող է լքել ներկայիս ակումբը և տեղափոխվել Պրեմիեր Լիգա:

Հայտնի է, որ ավելի վաղ Լա Լիգայում 25 գոլ հեղինակած հարձակվողին ձեռք բերելու անհաջող փորձ է կատարել «Էվերթոնը»: Մամուլը հայտնում է, որ Նեգրեդոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը»:

 
Նեգրեդոյի գործակալ Խուանմա Լոպեսն ակնարկել է, որ այս ամառ Ալվարոն հնարավոր է տեղափոխվի Անգլիա, սակայն ավելի ցանկալի տարբերակներից նա նշեց իտալական «Նապոլին», որի մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը:

 
-Ալվարոն շատ կարևոր մրցաշրջան անցկացրեց, և շատ ակումբներ են հետաքրքրվում նրա ծառայություններով: Կարծում եմ, որ նա կարող է տեղափոխվել կամ Անգլիա, կամ Իտալիա:

 
«Նապոլին» լավ տարբերակ է, հաշվի առնելով, որ Բենիտեսը սիրում է Ալվարոյի նման ֆուտբոլիստներին, և թիմը հանդես է գալու Չեմպիոնների Լիգայում: Վերջնական որոշումը պետք է «Սևիլյան» կայացնի, որը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը,- հայտնել է Լոպեսը Tutto Mercato-ին:

Հետաքրքիր փաստեր