«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է «Բարսելոնայի» վինգեր Խերարդ Դելոֆեուին գնելու մասին: Մերսիսայդյան ակումբի համար գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ:
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Հոֆենհայմի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոյին գնելու մասին:
«Սուոնսին» համալրում է ունեցել դարպասապահի դիրքում՝ պայմանագիր ստորագրելով «Հերենեվենի» հիմնական դարպասապահ Քրիստոֆեր Նորդֆելդտի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդն» արձագանքել է Դավիդ Դե խեային գնելու «Ռեալի» առաջարկին, փոխարենը պահանջելով մադրիդցիների պաշտպան Սերխիո Ռամոսին:
«Լիվերպուլն» ավարտին է հասցրել «Չարլթոնի» և Անգլիայի պատանեկան հավաքականի պաշտպան Ջո Գոմեսի տրանսֆերը:
«Արսենալը» պատրաստակամություն է հայտնել «Չելսիի» ներկայիս դարպասապահ Պետր Չեխի աշխատավարձն հասցնել շաբաթական 100 հզր ֆունտի:
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Բերնլիի» աջ պաշտպան Կիրան Թրիպերի հետ հինգ տարվա պայմանագրի ստորագրման մասին:
«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Սպորտինգի» աջ պաշտպան Սեդրիկ Սոարեշին գնելու մասին: Ակումբը պորտուգալացուն դիտարկում է որպես Նաթանիել Քլայնին փոխարինող:
Մադրիդի «Ռեալում» հուսով են, որ Իկեր Կասիլյասին «Տոտտենհեմին» վաճառելն իրենց թույլ կտա գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:
«Չելսին» պատրաստ է միանալ Ռահիմ Ստերլինգի համար պայքարին, եթե «Լիվերպուլը» իջեցնի պահանջվող 50 մլն ֆունտ գումարը: