«Պորտսմուտի» նախկին պաշտպան Նադիր Բելհաջը չի բացառում, որ ամռանը կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր Լիգա:
Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
The Times հեղինակավոր պարբերականը պնդում է, որ «ՊՍԺ»-ն շատ գրավիչ՝ 40 մլն ֆունտի չափով, առաջարկ է անելու «Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջվա պես հետաքրքրված է «Պորտուի» կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսի ծառայություններով:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին այս մրցաշրջանի ավարտից հետո կվաճառվի: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
«Տոտտենհեմը» մերժել է «Անժիի» առաջարկը՝ կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլին վարձակալելու մասին:
«Արսենալի» նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը հայտնել է, որ իր ակումբն այժմ ի վիճակի է մրցակցել Պրեմիեր Լիգայի ամենահարուստ ակումբների հետ տրանսֆերային շուկայում:
«Արսենալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Այնթրախտի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն:
«Չելսին» Անգլիայի երիտասարդական հավաքականի ձախ պաշտպան Լյուկ Շոույի տրանսֆերը ձեռք բերելու համար բանակցություններ է սկսել «Սաութհեմպտոնի» հետ:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Բունդեսլիգա: Ֆուտբոլիստը դեռ չգիտի, թե երբ դա տեղի կունենա: