«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Բունդեսլիգա: Ֆուտբոլիստը դեռ չգիտի, թե երբ դա տեղի կունենա:
Հարձակվողը «Սիթի» է տեղափոխվել 2011 թվականին «Վոլֆսբուրգից»: Ընթացիկ մրցաշրջանում Էդինը խփել է 13 գնդակ, չնայած որ նա կայուն տեղ չունի թիմի հիմնական կազմում:
Երկար ժամանակ է, ինչ 26-ամյա Ջեկոյի անունը կապում են Բունդեսլիգայի հետ: Վերջին ժամանակներս խոսում են այն մասին, որ Էդինը կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկիին Դորտմունդի «Բորուսիայում»:
-Սիրում եմ Բունդեսլիգան և ես կվերադառնամ Բունդեսլիգա: Պարզապես չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա:
Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ «Սիթիի» հետ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա հետո,- հայտնել է Ջեկոն Kicker ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: