Իտալական «Միլանը» ակնկալում է իրականացնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Այսօր արդեն պարզ կլինի՝ «Նյուքասլի» պաշտպան և ավագ Ֆաբրիսիո Կոլոչինին հեռանում է ակումբից, թե ոչ: Հունվարի սկզբին արգենտինացի պաշտպանը ցանկություն էր հայտնել հեռանալ «Նյուքասլից» և վերադառնալ հայրենիք անձնական խառնվածքի պատճառով:
«Սաութհեմպտոնի» նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է ձեռք բերել բելգիական «Անդերլեխտի»կիսապաշտպան Լուկաս Բիլյաին:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վերջնականապես կորցրել է վստահությունը գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի մոտ և մարզիչը այժմ փնտրում է իր թիմի համար նոր դարպասապահ:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ պատրաստվում են բանակցություններ սկսել Ջոնատան Դե Գուզմանի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Ինտերի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին առաջիկա օրերին, որպեսզի արդեն կիրակի օրը խաղացնի նորեկին Անգլիայի գավաթի 4-րդ փուլի շրջանակներում կայանալիք «Օլդհեմ»-«Լիվերպուլ» խաղին:
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հայտնել է, որ թիմի հարձակվող Պիտեր Օդեմվինգիեն, չնայած «ՔՊՌ»-ի հետաքրքրության, կմնա ակումբում:
«Սանդերլենդը» 25-ամյա հարձակվող Ֆրեյզեր Քեմպբելին վաճառեց «Կարդիֆ Սիթի»: Գործարքի ֆինանսական կողմը պահվում է գաղտնի:
«Բարսելոնայի» ղեկավորությունը պատրաստվում է ձեռք բերել «Լիվերպուլի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Խոսե Ռեյնային, ով կատալոնական ակումբում կփոխարինի Վիկտոր Վալդեսին:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ընդունում է, որ իր թիմին անհրաժեշտ կլինի գնել հարձակվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: