• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» մտադիր է կիրակի օրն արդեն խաղացնել Կոուտինյոյին

Ֆիլիպե Կոուտինյո«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Ինտերի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին առաջիկա օրերին, որպեսզի արդեն կիրակի օրը խաղացնի նորեկին Անգլիայի գավաթի 4-րդ փուլի շրջանակներում կայանալիք «Օլդհեմ»-«Լիվերպուլ» խաղին:

Չնայած որ «մերսիսայդցիների» առաջին առաջարկը 20-ամյա բրազիլացուն գնելու մասին մերժվեց, բայց կողմերը երկուշաբթի օրը վերսկսել են բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph-ը, ակումբներն արդեն հասել են առաջընթացի:

Սպասվում է, որ ամենաուշը ուրբաթ օրը կողմերը համաձայնության կգան, և Կոուտինյոն, որը կարող է հանդես գալ կամ որպես կենտրոնական կիսապաշտպան կամ հարձակվող, կտեղափոխվի «Էնֆիլդ»: Տրանսֆերի արժեքը հնարավոր է կազմի 8 մլն ֆունտ:

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատ որոշել է դաշտ հանել Ֆիլիպեին այս հանգստյան օրերին կայանալիք հանդիպմանը:

Հետաքրքիր փաստեր