«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է արել «Կրիստալ Փելեսին» հարձակվող Վիլֆրիդ Զախային ձեռք բերելու համար:
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն այս ամառ կտեղափոխվի «Լոս Անջելես Գալաքսի»: Ֆուտբոլիստն արդեն համաձայնության է եկել ամերիկյան ակումբի հետ:
«Ուիգան Ատլետիկը» վարձակալեց Մադրիդի «Ատլետիկոյի» պահեստային դարպասապահ Խոել Ռոբլեսին: 22-ամյա դարպասապահը մի քանի օր փորձաշրջան անցնելուց հետո հնարավորություն ստացավ մնալ Ռոբերտո Մարտինեսի թիմում:
«Լիվերպուլը» Մուբարակ Բուսուֆային ձեռք բերելու համար առաջարկ է արել Մախաչկալայի «Անժիին»: «Կարմիրները» ցանկանում են ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը:
«Սպարտակի» հարձակվող Էմանուել Էմենիկեն մեկնաբանել է «Ֆեներբահչե»՝ իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը, նաև հայտնել է, որ իրենով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Կական հնարավոր է՝ հունվարին արդեն տեղափոխվի Անգլիա: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ շատ է հավանում «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին:
«Սանդերլենդի» ֆրանսիացի հարձակվող Լուիս Սաան հեռացավ ակումբից: Ինչպես տեղեկացնում է L’Equipe պարբերականը, 34-ամյա հարձակվողը լքեց «Սանդերլենդը»՝ համատեղ համաձայնության գալով ակումբի հետ:
Sky Sports-ի փոխանցմամբ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Ջիբրիլ Սիսեն բանակցություններ է վարում Քաթարի «Ալ-Գարաֆ» ակումբի հետ:
«Սանդերլենդը» ցանկանում է ձեռք բերել «Սուոնսիի» հարձակվող Դենի Գրեմին: Այսօր ակումբը պաշտոնական առաջարկ է արել ֆուտբոլիստի տրանսֆերի համար: