«Մանչեսթեր Յունայթեդի» 22-ամյա հարձակվող Բեբեն մոտ է վարձավճարով պորտուգալական «Ռիու Ավի» ակումբ տեղափոխվելուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի գործակալը մտադիր է իրագործել դարպասապահի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
«Չելսին» պատրաստ է պայքարել «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Այս կերպ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը:
Թոմ Ինսը համաձայնվել է տեղափոխվել «Լիվերպուլ»: Ինչպես տեղեկացնում է LFC Transfer Update-ը, Ինսն արդեն համաձայնվել է նոր պայմանագրի պայմաններին:
Ֆրենկ Լեմպարդի օրերը «Չելսիում» հաշված են: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ակումբը վետերանին խորհուրդ է տվել հունվարին նոր ակումբ փնտրել:
Վերջին երեք խաղերում «Արսենալի» հաղթանակները ոգևորել են ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Նա հայտարարել է, որ միայն էքսկլյուզիվ ֆուտբոլիստը կարող է նրան ստիպել մասնակցել հունվարյան տրանսֆերային պատուհանին:
«Աստոն Վիլլայի» հարձակվող Քրիստիան Բենտեկը ամենայն հավանականությամբ ամռանը կտեղափոխվի «Տոտտենհեմ»:
«Էվերթոնը» կարող է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերին: Եզրային կիսապաշտպանը, ով անցած ամառ «Սուոնսիից» տեղափոխվեց «Սիթի», արդեն այս հունվարին կարող է փոխել ակումբը:
Ինչպես նշում են մի շարք ֆրանսիական թերթեր, «ՔՊՌ»-ն հետաքրքրված է ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Յան Մվիլայի ծառայություններով:
«Ռեդինգի» գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտը պատրաստվում է ձեռք բերել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Թոմ Հադլսթոունին: