• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» մտադիր է ձեռք բերել Վիլյային

Դավիդ Վիլյա«Չելսին» պատրաստ է պայքարել «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Այս կերպ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Իսպանացի մասնագետը Վիլյայի մեջ տեսնում է մեկին, ով կարող է լավ խաղալ Ֆերնանդո Տորրեսի հետ:

«Բարսելոնայի» հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ոչ միշտ է տեղ գտնում հիմնական կազմում, իսկ «Չելսիի» համար նա ձեռնտու տարբերակ է: Փորձառու ֆուտբոլիստը կարող է շատ կարճ ժամանակահատվածում ուժեղացնել «Չելսիի» կազմը:

Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ ակումբը ամեն ինչ կանի Վիլյային պահելու համար, սակայն վերջնական որոշումը ֆուտբոլիստինն է:

Հիշեցնենք, որ Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Յուվենտուսը»: Իսկ «Չելսիի համար մեկ նպատակը Ռադամել Ֆալկաոն էր, որն արդեն հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու մասին: Այժմ «արիստոկրատները» կփորձեն ձեռք բերել գոնե Դավիդ Վիլյային:

Հետաքրքիր փաստեր