• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միայն էքսկլյուզիվ ֆուտբոլիստը կստիպի Վենգերին մտնել տրանսֆերային շուկա

Արսեն ՎենգերՎերջին երեք խաղերում «Արսենալի» հաղթանակները ոգևորել են ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Նա հայտարարել է, որ միայն էքսկլյուզիվ ֆուտբոլիստը կարող է նրան ստիպել մասնակցել հունվարյան տրանսֆերային պատուհանին: Ըստ նրա` «Արսենալը» կազմն ուժեղացնելու կարիք չունի, քանի որ լավ են հանդես գալիս:

Չնայած Վենգերին բավականին մեծ գումար է տրամադրվել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, ֆրանսիացի մասնագետը հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Նա միշտ էլ թերահավատորեն է մոտեցել հունվարյան տրանսֆերային պատուհանին:

-Մենք հունվարին տրանսֆերային շուկա կմտնենք միայն այն դեպքում, եթե կարողանանք գտնել մի ֆուտբոլիստի, ով կուժեղացնի մեր` առանց այդ էլ լավ թիմը: Բայց եթե գտնենք էքսկլյուզիվ խաղացողի, մենք նրան ձեռք կբերենք,- ասել է Վենգերը Daily Mirror պարբերականին