Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին մասին գրում են բրիտանական թերթերը:
«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Սենդերոսին գնելու մասին:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը համաձայնվել է տեղափոխվել «Չելսի»: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը՝ հղում անելով ֆուտբոլիստին մոտ գտնվող իր աղբյուրին:
Sky Sports պարբերականի հաղորդմամբ, Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի ակումբներ հետաքրքրվում են Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Բայերի» կիսապաշտպան Էմրե Ջանին գնելու մասին:
«Տոտտենհեմի» նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է ձեռք բերել «Սևիլյայի» ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյին:
«Սաութհեմպտոնը» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է հարձակվող Խավիեր Էրնանդեսին փոխանակել ձախ պաշտպան Լյուկ Շոուի հետ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, հղում անելով իր գերմանական աղբյուրին, «Բավարիան» հետքարքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովի ծառայություններով:
Պրեմիեր Լիգա վերադարձած «Քուինս Պարկ Ռեյնջերսն» իր ուշադրությունն ուղղել է «Սուոնսի Սիթիի» պաշտպան Էշլի Ուլյամսին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Սաութհեմպտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռիկի Լամբերտի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 4 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները: