«Վեստ Հեմի» կատարած առաջարկները «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի և «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի համար մերժվել են։
«Մանչեսթեր Սիթին» 15 միլիոն ֆունտ է վաստակել երիտասարդ կիսապաշտպան Շի Չարլզին «Սաութհեմպտոնին» վաճառելուց:
«Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Վիլլի Կաբալյերոն նշանակվել է «Լեսթերում» գլխավոր մարզչի օգնական։
«Վեստ Հեմը» կազմել է այն խաղացողների կարճ ցուցակը, որոնց կփորձեն ձեռք բերել իրենց թիմի ավագ Դեքլան Ռայսի վաճառքից ստացած եկամուտից:
«Լիվերպուլը» դիտարկում է «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային ձեռք բերելու տարբերակը։
«Լիվերպուլը» հարցում է կատարել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի վերաբերյալ:
Ռասել Մարտինը նշանակվել է Պրեմիեր լիգայից անկում ապրած «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կսկսենք մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմից։
«Չելսին» պաշտոնապես հաստատել է Մաուրիսիո Պոչետինոյին՝ նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
Պրեմիեր լիգայից անկում ապրած «Սաութհեմպտոնը» և «Լիվերպուլը» միասին իսկական գոլային հրավառություն կազմակերպեցին՝ խաղը ավարտելով 4:4 հաշվով։