«Բարսելոնան» «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի համար 30 մլն ֆունտ է առաջարկել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Մախաչկալայի «Անժին» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Լուիշ Նանիին:
«Բարսելոնան» պաշտոնապես հայտնել է իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյային Մադրիդի «Ատլետիկոյին» 5.1 մլն եվրոյով (4.4 մլն ֆունտ) վաճառելու մասին:
«Էվերթոնը» պաշտոնապես հաստատել է «Ուիգանի» հարձակվող Արունա Կոնեի ձեռքբերումը: Գործարքը գնահատվում է 5 մլն ֆունտ:
Մոտակա օրերին «Սուոնսին» պետք է պաշտոնապես հայտարարի «Վիտեսի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին ձեռք բերելու մասին:
«Լիվերպուլն» ընդունել է «Բլեքբերնի» 1.5 մլն ֆունտ առաջարկը կիսապաշտպան Ջեյ Սպիրինգին գնելու համար:
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի համար պայքարում անհաջողությունը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կարող է ստիպել ուշադրություն դարձնել «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկի վրա:
«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բաթլենդը կարող է վարձավճարով տեղափոխվել իսպանական Լա Լիգայի ակումբներից որևէ մեկ:
Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր հարձակվող Դամե Ն’Դոյեի համար «Նորվիչից» պահանջում է 10 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Telegraph-ը, «Արսենալը» «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը գնելու համար 30 մլն ֆունտ է առաջարկել, սակայն մերժում է ստացել: