Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը հաստատել է, որ «Չելսին» իսկապես հետաքրքրված է իրենով:
«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտնել է, որ այժմ իր ակումբը տրանսֆերային շուկայում կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Ռունին է:
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը հայտնել է, որ «Չելսին» ցանկանում է ձեռք բերել իր հարձակվող Էդինսոն Կավանիին:
«Արսենալը» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին ձեռք բերելու համար 22 մլն ֆունտի առաջարկ է արել «Էվերթոնին»:
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոյի տեղափոխության մասին: Գործարքը Անգլիայի նախկին չեմպիոնի համար արժեցել է 33 մլն ֆունտ:
«Պորտուի» հարձակվող Ջեկսոն Մարտինեսի գործակալը հերքել է «Տոտտենհեմի» հետ բանակցություններ վարելու մասին ինֆորմացիան:
«Սթոքը» որոշում է կայացրել հրաժարվել 7 ֆուտբոլիստների ծառայություններից, այդ թվում կիսապաշտպաններ Ջերմեյն Պենանտի և Դին Ուայթհեդի ծառայություններից:
Բելգիայի հավաքականի և «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը ցանկանում է ավելի ուժեղ ակումբ տեղափոխվել:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ցանկանալով ուժեղացնել իր թիմի հարձակման գիծը, ուշադրություն է դարձրել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Հալկի վրա:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Կրիստալ Փելեսը», տեղափոխվելով Պրեմիեր Լիգա, մտադիր է ուժեղացնել իր կազմը «Բլեքպուլի» կիսապաշտպաններ Թոմաս Ինսի և Մեթ Ֆիլիպսի միջոցով: