«Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել «Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսին: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 8 մլն ֆունտ:
«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը խոստովանել է, որ կցանկանար «Արսենալից» գնել կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգի տրանսֆերը:
Հարձակվող Լոիկ Ռեմին խոստովանել է, որ նրա հունվարյան տեղափոխությունը «Մարսելից» «Քուինս Պարկ Ռեյնջերս» կատարվել է հակառակ իր ցանկությանը:
Corriere dello sport պարբերականի հաղորդմամբ Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Տոտտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Ահարոն Լենոնին:
«Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:
«Ֆուլհեմի» շվեդ վինգեր Ալեքս Կաչանիկլիչը մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարով կխաղա Չեմպիոնշիպում հանդես եկող «Բերնլիում»:
«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառվի: Այս մասին հայտնում է London Evening Standard-ը:
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հույս ունի ևս մեկ տարով պահել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
«Ուդինեզեի» չեխ հարձակվող Մաթեյ Վիդրայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»:
«Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: