«Թուլուզը» պաշտոնապես հայտնել է, որ ակումբի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն տեղափոխվում է «Նյուքասլ»: Գործարքը գնահատվում է 1.8 մլն ֆունտ:
«Նորվիչ Սիթին» շարունակում է թիմը ուժեղացնելու համար հարձակվող փնտրել: Այժմ նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հարձակվող Կեյ Կամարան:
«Նորվիչ Սիթին» Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Ռիկի Վան Վոլֆսվինկելին ձեռք բերելու համար առաջարկ է արել պորտուգալական ակումբին:
«Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն «կապույտների» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին խորհուրդ է տվել տեղափոխվել «Լացիո»:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է Վիտո Մանոննեյին «Ռոմայի» դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգով փոխանակելու տարբերակից:
Ֆրանսիական «Նանսիի» պաշտպան Մասադիո Հայդարան պաշտոնապես տեղափոխվեց «Նյուքասլ»: Այս մասին հաղորդում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը իր հայացքը ուղել է «Պորտուի» կենտրոնական պաշտպան Ռոլանդուին:
«Չելսին» հրաժարվել է թիմի ձախ պաշտպան Ռայան Բերտրանդին վարձակալությամբ ուղարկել «Վեստ Հեմ»: Այժմ «Վեստ Հեմում» չկա հուսալի ձախ պաշտպան:
Հեղինակավոր BBC-ի փոխանցմամբ «Կրիստալ Փելեսի» հարձակվող Վիլֆրիդ Զախան առաջիկա երկու օրերին բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Միլանը» չկարողացավ համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ հարձակվող Մարիո Բալոտելլիին վարձակալելու համար: