• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Միլանը համաձայնության չեկավ «Մանչեսթեր Սիթիի» հետ Բալոտելլիի վարձակալության մասին

Մարիո Բալոտելլի«Միլանը» չկարողացավ համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ հարձակվող Մարիո Բալոտելլիին վարձակալելու համար: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը մերժել է այդ առաջարկը, քանի որ պատրաստ է բանակցել միայն ֆուտբոլիստին վաճառելու նպատակով:

Այսպիսով «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները նշել են, որ այլևս չեն իջեցնելու իտալացու արժեքը: Ակումբը պատրաստ է վաճառել 22-ամյա իտալացուն 25 մլն եվրոյով:

Ավելացնենք, որ «Միլանը» փորձում էր 6 ամսով վարձակալել Մարիոյին այն իրավունքով, որ հետո կգնի նրան արդեն ամրագրված գումարով:

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հաստատել է, որ Մարիո Բալոտելլին չի տեղափոխվում «Միլան»: