«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը հայտարարել է, որ այս ձմեռ չի հեռանալու «Սիթիից»:
«Ռեդինգը», չկարողանալով ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինին, բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ` կիսապաշտպան Յոսի Բենայունին ձեռք բերելու համար:
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մերժել է «Էվերթոնի»` 3 տարվա պայմանագրի առաջարկը, սակայն առաջվա պես պատրաստվում է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից» այս մրցաշրջանի ավարտից հետո:
Բրազիլական «Կրույզերո» ակումբը պաշտոնապես հաստատել է թիմի հարձակվող Վելլինգտոն Պաուլիստայի վարձակալությամբ տեղափոխությունը Լոնդոնի «Վեստ Հեմ»:
«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը բացառել է հարձակվող Միչուի վաճառքը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Արսենալը» պաշտոնապես հայտնել է թիմի կենտրոնական պաշտպան Յոհան Ջուրույի՝ «Հանովեր» վարձակալությամբ տեղափոխության մասին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է լքել ակումբը արդեն այս հունվարին:
Գերմանական «Շալկե 04»-ի կիսապաշտպան Լուիս Հոլտբիի գործակալը հայտնել է այն պատճառը, որը նրանց ստիպեց ընտրել «Տոտտենհեմը»:
«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է «Արսենալի» հարձակվող Մարուան Շամախի վարձակալությունը:
Իսրայելի հավաքականի պաշտպան Թալ Բեն Հաիմը պայմանագիր է ստորագրել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ: