• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յոսի Բենայունը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Ռեդինգ»

Յոսի Բենայուն«Ռեդինգը», չկարողանալով ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինին, բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ` կիսապաշտպան Յոսի Բենայունին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնի է, Բենայունը անցած շաբաթ է վերադարձել «Չելսի» «Վեստ Հեմից», որտեղ վերջին մեկ տարին հանդես էր գալիս վարձավճարով: Ակնհայտ է` «ազնվականները» նրա կարիքը չեն զգում, հատկապես որ ֆուտբոլիստը վատ հարաբերությունների մեջ է գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ:

Daily Star-ի հաղորդմամբ 32-ամյա խաղացողը հնարավոր է տեղափոխվի «Ռեդինգ»: Վերջինիս գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտն անձամբ է հետաքրքրված կիսապաշտպանի ծառայություններով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեդինգը» ցանկանում էր գնել Արշավինին, որը սակայն հրաժարվեց հեռանալ «Արսենալից»:

Հետաքրքիր փաստեր