«Լիվերպուլը» համաձայնվել է Անգլիայի հավաքականի և «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանայի համար վճարել 25 մլն ֆունտ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է իր թիմի պաշտպանության աջ եզրը ուժեղացնել «Նյուքասլի» ֆուտբոլիստ Մաթյո Դեբյուշիի օգնությամբ:
«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը հայտնել է «Պորտուի» կիսապաշտպան Ֆերնանդոյի տրանսֆերային իրավունքները գնելու մասին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է «Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Էրերային գնելու մասին: Իսպանացու հետ պայմանագիրը ստորագրվել է 4+1 ձևաչափով:
Բիլբաոյի «Ատլետիկն» անակնկալ հայտարարություն է արել, որ կիսապաշտպան Անդեր Էրերային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը մերժվել է:
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով, չնայած այն սկանդալին, որում հայտնվեց ուրուգվայցի ֆուտբոլիստը:
«Պորտուն» «Մանչեսթեր Սիթիին» պաշտոնապես հայտնել է իր կիսապաշտպան Ֆերնանդոյին վաճառելու պատրաստակամության մասին:
«Տոտտենհեմը» լրջորեն հետաքրքրվում է «Սաութհեմպտոնի» պաշտպան Դեյան Լովրենի ծառայություններով:
Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Էրերան իր տրանսֆերն ավարտին հասցնելու համար ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա:
«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Ջեյք Լիվերմորի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու մասին: Գործարքը գնահատվում է 8 մլն ֆունտ: