Sky Sports-ի հաղորդմամբ, Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ալբերտո Մորենոյին գնելու համար «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արել «Սևիլյային»:
«Սուոնսի Սիթին» ունեցավ հաջորդ մրցաշրջանից առաջ իր առաջին ձեռքբերումը: «Արսենալի» նախկին դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին «կարապների» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել:
«Վեստ Բրոմվիչի» նախկին պաշտպան Բիլի Ջոնսը չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Սանդերլենդի» հետ:
«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Վալես Սարսֆիլդի» հարձակվող Մաուրո Սարատեին գնելու մասին: Գործարքի ֆինանսական կողմը գաղտնի է պահվում:
Գլխավոր մարզչի հարցը լուծելուց հետո «Տոտտենհեմը» մտադիր է «Լիվերպուլի» քթի տակից տանել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ իր ակումբը չի փորձի պայմանագիր ստորագրել «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ:
«Չելսին» հաստատել է ՊՍԺ-ի հարձակվող Էսեկիել Լավեսիի հարցում ունեցած բանակցությունները և այժմ պատրաստ է պաշտոնական առաջարկ անել:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն խոստովանել է, որ դեմ չի լինի հանդես գալ ֆրանսիական ՊՍԺ-ում:
«Չելսիի» հարձակվող Անդրե Շյուրլեն վստահ է, որ իր թիմակից Էդեն Ազարը կմնա «Սթեմֆորդ Բրիջում»:
«Արսենալը» մտադիր է «Քարդիֆ Սիթիի» դարպասապահ Դեյվիդ Մարշալի տրանսֆերի համար պայքարել «Տոտտենհեմի» հետ: