«Մանչեսթեր Սիթին» գործնականում համաձայնության է եկել «Արսենալի» աջ պաշտպան Բակարի Սանյայի հետ:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մտածում է Անգլիա վերադառնալու մասին: Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբներն ուշադիր հետևում են զարգացող իրադարձություններին:
Տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդը» ունեցավ իր առաջին անհաջողությունը: «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը և «Սպորտինգի» կիսապաշտպան Վիլյամ Կարվալյոն մտադիր են մնալ իրենց ներկայիս ակումբներում:
Չորեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել է համաձայնության գալ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերի հարցում: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
«Լիվերպուլը» հայտնել է կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերին վաճառելու իր պատրաստակամության մասին:
«Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոյի գործակալը հայտնել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտածում է ակումբը փոխելու մասին:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն անձամբ հաստատել է ակումբից հեռանալու հավանականության մասին լուրերը:
«Աստոն Վիլլան» պատրաստվում է առաջարկ անել «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոլեոն Լեսկոտին:
Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Դանիել Ագգերը վստահ չէ, որ հաջորդ մրցաշրջանում կմնա «Լիվերպուլում»:
«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան այսօր մեկնել է Մանչեսթեր, որպեսզի իր տրանսֆերի համար բանակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: