Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Տոտտենհեմը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրայով:
«Տոտտենհեմի» 24-ամյա վինգեր Գարեթ Բեյլը հիասթափված է, որ ձախողվեց իր տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»:
«Լիվերպուլը» պատրաստվում է բրազիլիացի կիսապաշտպան Վիլլիանի համար 30 մլն ֆունտի առաջարկ անել «Անժիին»:
«Քուինս Պարկ Ռեյնջերսը» նկատելիորեն բարելավել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերին ձեռք բերելու բանակցությունների գործընթացը և պետք է գործարքն ավարտին հասցնի մինչև այս շաբաթվա ավարտը:
«Վեստ Հեմը» պաշտոնապես հաստատել է «Լիվերպուլի» վինգեր Ստյուարտ Դաունինգի ձեռքբերումը: Գործարքը գնահատվում է 6 մլն ֆունտ:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը բացառել է կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի և հարձակվող Ջերմեյն Դեֆոյի վաճառքը:
«Ուդինեզեի» հարձակվող Մատեյ Վիդրան հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Վեստ Բրոմվիչում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բարսելոնան» բրազիլիացի պաշտպան Դավիդ Լուիզի տրանսֆերը գնելու համար շարունակում է բանակցել «Չելսիի» հետ:
«Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օն խոստովանել է, որ երջանիկ կլիներ կրկին աշխատել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտնել է «Արսենալի» հարձակվող Մարուան Շամախի ձեռքբերման մասին: