• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էտո’Օն ցանկանում է կրկին աշխատել Մոուրինյոյի հետ

Սամուել Էտո'Օ«Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օն խոստովանել է, որ երջանիկ կլիներ կրկին աշխատել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ինչպես հայտնի է, «Անժին» իր բոլոր ֆուտբոլիստներին տրանսֆերի է հանել՝ այդ թվում թիմի ավագ Սամուել Էտո’Օին: Ընդամենը երեք տարի առաջ Սամուելն «Ինտերում» Մոուրինյոյի հետ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը:

Այժմ 32-ամյա հարձակվողի ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրված, սակայն ֆուտբոլիստին դուր է գալիս «Չելսի» տեղափոխության տարբերակը:

-Ժոզե Մոուրինյոն միակն է: Ես շատ մարզիչների հետ եմ աշխատել, սակայն ֆուտբոլում նրա նման անհատականություն չկա: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, և մենք նրա հետ մեծ հաջողությունների ենք հասել «Ինտերում»: Ուրախ կլինեմ, եթե կրկին աշխատեմ Ժոզեի հետ:

«Չելսին» ուժեղագույն ակումբներից է: Երբ մենք ստանանք բոլոր առաջարկները, ես գործակալիս հետ կքննարկեմ եղած տարբերակները,- ասել է Էտո’Օն: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր