«Սուոնսին» վճռական է պահպանել իր գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպին, և այդ նպատակով, պատրաստվում է իրականացնել «Լիոնի» հարձակվող Բաֆիտիմբի Գոմիսի տեղափոխությունը:
«Մալագայի» փոխնախագահ Մոայադ Շատատն ակնարկել է, որ «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի հրաժարվել 30 մլն ֆունտից` Իսկոյին ձեռք բերելու համար:
«Կրիստալ Փելեսի» գործադիր տնօրեն Ֆիլ Ալեքսանդրը խոստովանել է, որ իր ակումբը ցանկանում է վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զախային:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալը» շատ մոտ է «Ռեալ Մադրիդի» արգենտինացի հարձակվող Գոնսալու Իգուաինի տրանսֆերը ձեռքբերելուն:
«Չելսիի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացնել «Սելտայում»:
Ինչպես հաղորդում է SkySports-ը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսի տեղափոխությունն իտալական «Յուվենտուս» գործնականում համաձայնեցված է, և վաղը պաշտոնական հայտարարություն կլինի:
«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Գյոտեբորգի» 19-ամյա վինգեր Դևիդ Մոբերգ Կարլսոնի ձեռքբերման մասին:
«Վեսթ Հեմը» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլի ձեռքբերման մասին:
«Տոտտենհեմը» հանդիսանում է «Ատլետիկո Մինեյրոյի» և Բրազիալիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Բերնարդին հավակնող միակ ակումբը:
«Աստոն Վիլլան» 8 մլն ֆունտ գին է սահմանել հարձակվող Դարեն Բենթի համար: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը: