«Շալկե-04»-ի կիսապաշտպան Յուլիան Դրակսելը հայտնել է, որ «Արսենալ» տեղափոխվելու առաջարկին մերժել է հունվարին և պատրաստ է մերժել նաև հիմա:
«Նյուքասլ Յունայթեդի» փլեյմեյքեր Հաթեմ Բեն Արֆան դեռ չի որոշել իր ապագայի հետ կապված հարցերը, սակայն հրաժարվել է տեղափոխվել Մերձավոր Արևելք:
«Լիվերպուլը» որոշել է հրաժարվել «Սևիլյայի» պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը ձեռք բերելու մտքից և այժմ պատրաստվում է գնել Մարկոս Ռոխոյին՝ Լիսաբոնի «Սպորտինգից»:
«Սանդերլենդը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կոստել Պանտիլմոնի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Գործարքը տեղի է ունեցել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Արսենալը» սկսել է Թոմաս Վերմալենին փոխարինող փնտրել, ով շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
«Արսենալի» կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է կիսապաշտպան Ռամիրեսի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
«Լիվերպուլը» պատրաստ է հրաժարվել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային գնելու մտքից, որպեսզի Ռոբերտո Ֆիրմինոյի տրանսֆերի համար բանակցություններ սկսի «Հոֆենհայմի» հետ:
Կոստա-Ռիկայի հավաքականի հարձակբող Ջոել Քեմպբելը հայտնել է, որ մտադիր է հաջորդ մրցաշրջանն սկսել «Արսենալում»:
Ինչպես հաղորդում է The Chronicle պարբերականը, Դորտմունդի «Բորուսիան» «Նյուքասլին» հայտնել է իր հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին վաճառելու պատրասակամության մասին: