«Լիվերպուլը» և «Արսենալը» «Սուոնսիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին գնելու համար ստիպված են լինելու վճարել 25 մլն ֆունտ: Անգլիայում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո, երբ բոլոր առաջնություններում միասին խփեց 25 գոլ, Բոնին հայտնվեց Պրեմիեր Լիգայի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հաստատել է, որ Լոիկ Ռեմին ամռանը կլքի «Լոֆտուս Ռոուդը»:
Դավիդ Լուիզին ՊՍԺ-ին վաճառելու բանակցությունների ժամանակ «Չելսին» հետաքրքրվել է փարիզեցիների հարձակվող Էսեկիել Լավեսիի տրանսֆերի հասանելիությամբ:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է իր թիմի պաշտպանությունն ուժեղացնել Ռիո Ֆերդինանդի և Ջո Քոուլի օգնությամբ, ովքեր գտնվում են ազատ ֆուտբոլիստ կարգավիճակում:
«Տոտտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխին, որպես փոխարինող Ուգո Լյորիսին, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի «Ուայթ Հարթ Լեյնը»:
Բրազիլիացի դարպասապահ Էուրելիո Գոմեսը «Տոտտենհեմից» հեռանալուց հետո երկար ժամանակ առանց ակումբի չմնաց: Այսօր նա պայմանագիր է ստորագրել Չեմպիոնշիփում հանդես եկող «Ուոտֆորդի» հետ:
«Արսենալը» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Խուանֆրանին գնելու տարբերակը, ով կփոխարինի Բակարի Սանյային: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Ինչպես հայտնի է դառնում The Telegraph պարբերականից, «Չելսին» մտադիր է թիմի կենտրոնը ուժեղացնել այս երեք կիսապաշտպաններից մեկի օգնությամբ՝ Պոլ Պոգբա՝ «Յուվենտուս», Կոկե՝ «Ատլետիկո», Պաուլինյո՝ «Տոտտենհեմ»:
«Չելսին» պաշտոնական հայտարարություն է արել, որ ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել են Դավիդ Լուիզի տրանսֆերը:
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզին մեկ քայլ է բաժանում ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալուց: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, գործարքը գնահատվում է 50 մլն ֆունտ: