Ազդրի վնասվածքի կրկնության պատճառով «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին բաց կթողնի չորսից վեց շաբաթ:
Մի քանի օր առաջ ուելսցի կիսապաշտպանը մոտ էր դաշտ վերադառնալուն, սակայն մարզումներից մեկի ժամանակ վնասվածքը կրկնվեց: Ամենայն հավանականությամբ, Ռեմսին «Արսենալի» տրամադրության տակ կլինի արդեն գարնանը:
-Չորսից վեց շաբաթող կբացակայի Աարոն Ռեմսին: Իմ կարծիքով նա կվերադառնա մարտին,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ավելացնենք, որ «Կրիստալ Փելեսի» դեմ կիրակի օրվա խաղին լոնդոնցիների տրամադրության տակ չեն լինի նաև Տոմաշ Ռոսիցկին, Մաթյո Ֆլամինին և Ջեկ Ուիլշերը: